Posted in Հայոց լեզու, Գրականություն

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincolnփետրվարի Լորի շրջանԿենտուկի – ապրիլի 15, 1865 Վաշինգտոն, Կոլումբիայի շրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան, ԱՄՆ 16-րդ նախագահ 1861 թվականի մարտից մինչև իր սպանությունը՝ 1865 թվականի ապրիլ (առաջին նախագահը Հանրապետական Կուսակցությունից)։ Նա նախագահել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը արյունոտ և թերևս բարոյական, սահմանադրական և քաղաքական ճգնաժամ էր ԱՄՆ համար: Այդ ընթացքում նա կարողացել է ոչ միայն պահպանել Միությունը, այլև ամրապնդել այն և ճանապարհ հարթել դեպի Ստրկության վերացումը, ամրապնդել դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը:

Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի Հոջենվիլ քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի Ներկայացուցչական Պալատ, որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր մեքսիկա-ամերիկյան պատերազմին: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ Սթիվեն Ա. Դուգլասի հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն Հարավի ստրկատիրական նահանգներից, սակայն Հյուսիսի աջակցությամբ 1860 թվականին ընտրվում է ԱՄՆ նախագահ:

։

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Ես դեռ չեմ պատկերացնում թե ինչպես ճիշտ պետք է սովորեցնի: բայց մտածում եմ, որ վատ չեր լինի սովորեցնել այնպես բան որը, որ ակտուլ է 21-րդ դարի երեխաների համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s